Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ. Մեզ համահարթեցման քանոն հարկավոր չէ, ի վերջո կտրեք ազերու ձեռքը

Մարգարիտ ԵՍԱՅԱՆ. Մեզ համահարթեցման քանոն հարկավոր չէ, ի վերջո կտրեք ազերու ձեռքը
23.01.2014 | 14:43

Մեր երկրի սահմաններին ազերին կրակում է հավանաբար, հույս ունենալով, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելուն միտված իր փորձերով կարող է առավել թանկ ծախել այն, ինչ ինքը ուզի թե չուզի կատարելու է ի վերջո, դադարեցնելով կրակոցները և հետ քաշվելով մեր սահմաններից: Շարունակ ռազմատենչության նոպաներով տառապող ազերիներին մեր հերոսները լռեցնում են և լռեցնելու են միշտ: Հարկ լինի, բոլորս ենք կանգնելու, բայց արդեն 21-րդ դարն է, պատմությունը բազմաթիվ դասեր է տվել և՛ մեզ, և՛ միջազգային կառույցներին ու «մտահոգ» երկրներին, ուրեմն՝ եկել է գործելու ժամանակը, եկել է մեր թշնամուն ստիպելու ժամանակը, ստիպելու, որ կատարի միջազգային պայմանագրերը և պայմանավորվածությունները: Մինչդեռ, նույն միջազգային կառույցների, որ երկար ժամանակ զբաղվում են հարցի խաղաղ կարգավորման խնդիրներով, ագրեսորի ամեն դիվերսիայից հետո միայն ցավ հայտնելը և մտահոգությունների մասին խոսելը բավարար չէ, հարկավոր է բռնել կրակող ձեռքը և կտրել այն, ի վերջո, հրադադարի պայմանագիր ստորագրած Ադրբեջանին պետք է քշել անկյուն և ստիպել կատարելու միջազգային փաստաթղթերի պահանջները: Խոսքս կրկին և նորից ուղղում եմ մեր եվրոպացի, ռուս գործընկերներին, միջազգային բոլոր այն կառույցներին և նրանց ղեկավարներին, ովքեր իրենց համահարթեցման քաղաքականությամբ բավականին լայն հնարավորություններ են ընձեռում մեր ագրեսոր և ռազմատենչ հարևանին: Ի վերջո, պատմությունը՝ պատմություն, պատմական գործընթացները և միջպետական կապերը՝ կապեր, բայց կա նաև էդ անխուսափելի պատմական ճշմարտությունը, և վատ չէր լինի, որ գոնե մեկ անգամ մեր միջազգային խիստ դիտորդները, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, ի վերջո թողնեն իրենց եվրոպական ռևերանսները և Ադրբեջանի հետ խոսեն ինչպես հարկն է, իրենց հասկանալի լեզվով, հակառակ դեպքում, այն քանոնը, որով նրանք փորձում են այս տարածաշրջանում ամեն ինչ և ամենքին հավասարեցնել և դնել նույն գծի վրա, մի օր կոտրվելու է, և հայտնի չէ, թե ով կմնա քանոնի ծայրին:

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ